կարևոր
3296 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-24 23:43

Արա Աբրահամյանը կոչ է արել կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա հարձակումների և խտրականության փաստին

Արա Աբրահամյանը կոչ է արել կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա հարձակումների և խտրականության փաստին

Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը Sputnik Արմենիա-ի հետ զրույցում կոչ է արել կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա հարձակումների և խտրականության փաստին։

«Ինչպես գիտեք, այդ ամենը շարունակվում է ավելի քան մեկ շաբաթ: Մարդիկ զգացել են իրենց արտահայտությունների և վարքի անպատժելիությունը, և պահը բաց է թողնվել. զանգվածային բախումներ են սկսվել: Այժմ իրավիճակով զբաղվում է և՛ նախագահի վարչակազմը, և՛ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, և՛ արտգործախարար Սերգեյ Լավրովը։ Նա հանդիպել է համայնքների հետ», - ասել է Աբրահամյանը:

Նրա դիտարկմամբ՝ նույնիսկ 90-ականների ռազմական հակամարտության թեժ պահին նման ագրեսիա չի եղել: Ներկայիս հակամարտությունը արհեստածին է, այն խթանում են անպատասխանատու և ագրեսիվ հայտարարությունները: Իսկ տեսանյութերի տարածումն է՛լ ավելի է սրում իրավիճակը:

«Իշխանությունները պետք է կոշտ արձագանքեն ապակայունացման նմանատիպ փորձերին: Մենք երեք բան ենք ուզում`նախ՝ կայունացում, երկրորդ՝ նման իրավիճակներն ապագայում կանխող իրավական մեխանիզմների մշակում: Իշխանությունները պետք է խիստ արձագանքեն նման երևույթներին: Երրորդ՝ բոլոր մեղավորները պետք է պատժվեն», - նշել  է Աբրահամյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի հայերի միությունն իր կողմից ևս աշխատանքներ է տանում՝ հավաքել է մտավորականությանը, երիտասարդությանը, բացատրել նրանց, որ հարցը պետք է հանգիստ լուծել:

«Ո՞ւր է այդ դեպքում Ադրբեջանը: Ինչո՞ւ հանդես չի գալիս հայտարարություններով կապված նրա հետ, որ ագրեսիան անթույլատրելի է»,-նշել է Աբրահամյանը: