կարևոր
992 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-24 23:35

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձի հանձնուքում հայտնաբերվել է թմրամիջոցին նմանվող զանգված

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձի հանձնուքում հայտնաբերվել է թմրամիջոցին նմանվող զանգված

Հուլիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կալանավորված անձ Ս․ Մ․-ի անվամբ քաղաքացի Վ․ Մ․-ի կողմից բերված հանձնուքում՝ խնկով լի փաթեթի տակ քողարկված, պոլիէթիլենային փոքրիկ տոպրակով առանձնացված, հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0․8 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։