կարևոր
1155 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-24 23:30

Տեսչական մարմինները կայացրել են 4 742 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Տեսչական մարմինները կայացրել են 4 742  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 23-ի դրությամբ  կայացվել է  4 742  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝  56  862 ստուգում, որից միայն  794-ը՝ նշված օրը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։