Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ համարները, որոնցից ադրբեջանցիները զանգահարում են հայերին, տրամադրվել են իրավաբանական անձի` մասնագիտական սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով:
«Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իր սերվերային ու ցանցային համակարգերը լիարժեք պաշտպանված են հաքերային հարձակումներից՝ տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001/2013 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան:
Ինչպես արդեն վերը նշվել է, տվյալ համարներն օգտագործվել են հարցումներ իրականացնելու նպատակով, իսկ սերվերային ու ցանցային համակարգերը չեն ենթարկվել հաքերային որևիցե հարձակման, չեն վնասվել ու շարունակում են անխափան գործել» , - նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ հայերին 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից զանգում են ադրբեջանցիները։