կարևոր
1185 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-24 19:39

«Փյունիկ»-ը տնային խաղերը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում

«Փյունիկ»-ը տնային խաղերը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում

«Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանի տնային խաղերը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Ակումբը նոր մրցաշրջանի համար նախատեսել է մի շարք նորարարություններ, կապված խաղային օրվա հետ: Նոր մրցաշրջանից կգործարկվի աբոնեմենտային և տոմսային նոր ծրագիր, խաղերից առաջ մարզադաշտի տարածքում կկազմակերպվեն ֆան-զոներ, կտեղադրվեն fan-shop-ի տաղավարներ:

Մարզադաշտի տարածքում կբացվեն արագ սննդի կետեր: