24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ հուլիսի 24-ինՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ուժեղացված մշտադիտարկումներ են իրականացրել ՀՀ Տավուշի մարզում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Իջևան և Դիլիջան քաղաքներում միաժամանակ կատարվածխստացված վերահսկողական աշխատանքների ընթացքում ԲԸՏՄ աշխատանքային խմբերը հայտնաբերել են մի շարք խախտումներ և թերություններ․մասնավորապես՝ Դիլիջան քաղաքի Գոշավանք և Հաղարծին վանականան համալիրների, Պարզ լիճ հանգստյան գոտու տարածքներում արձանագրվել են մարդկային կուտակումների և սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր, իսկ Իջևան քաղաքի հանրային զբոսայգում և դենդրոպարկում՝ դիմակը ճիշտ չկրելու դեպքեր։
Հայտնաբերված թերությունները շտկելու նպատակով՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից վերահսկվել են կուտակումները, տեղում կատարվել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ և բաժանվել գործարանային արտադրության բժշկական դիմակներ։
Դիմակ չկրող մեկ անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։
Համաճարակի հաղթահարմանն ուղղված ԲԸՏՄ լայնածավալ դիտարկումներըշարունակվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։