08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 960 երեխա, որոնցից 484-ը տղաներ են, 476-ը՝ աղջիկներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
Քաղաք Ստեփանակերտում 820 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 78 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 27, Հադրութում՝ 16, Քաշաթաղում ՝ 15 և Շահումյանում՝ 4 երեխա: Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 16 ծնունդ:
Հարկ է նշել, որ թվով 7 երեխաներ ծնվել են արհեստական բեղմնավորման ճանապարհով:
Արցախի Հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 21 երեխա:
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 977 երեխա, որոնցից 495-ը՝ տղաներ են, 482-ը՝ աղջիկներ:
2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 925 երեխա, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ծնունդների թիվն աճել է 35-ով: