07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Ռուսաստանի նախագահն Անվտանգության խորհրդի նիստում կրկին քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ընդգծելով՝ դա շատ զգայուն հարց է Ռուսաստանի համար։
«Անդրադարձ է եղել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հարաբերություններին, այդ թվում՝ Հայաստանին ու Ադրբեջանին՝ այդ երկրների սահմանին շարունակվող լարվածության լույսի ներքո», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այլ մանրամասներ նա չի ներկայացրել։
Ռուսաստանի անվտանգության խորհրուրդը՝ նախագահ Պուտինի ղեկավարությամբ, արդեն երկրորդ անգամ է անդրադառնում հայ-ադրբեջանական վերջին լարվածությանը։ Հարցը քննարկվել էր նաև մեկ շաբաթ առաջ, ինչից հետո Մոսկվան հայտարարել էր՝ պատրաստ է հանդես գալ միջնորդական առաքելությամբ: