կարևոր
1555 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-24 17:36

Հանձնաժողովում առաջարկվում է միավորել ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը․ Կիրակոսյան

Հանձնաժողովում առաջարկվում է միավորել ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը․ Կիրակոսյան

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում դատական իշխանության մասով քննարկումներն են եղել Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միավորման հարցի շուրջ։ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ այս մասին ասել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը։

«Հանձնաժողովի չորս անդամներ հեղինակել էին հայեցակարգային փաստատուղթ, որի տրամաբանությունը կայանում էր նրանում, որ առաջարկում են միավորել երկու այս դատական մարմինները՝ մեկ բարձրագույն դատական ատյան ստեղծելով, պայմանականորեն դա անվանելով Գերագույն դատարան»,- ասել է Կիրակոսյանը։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ գաղափարը միավորում է սահմանադրական վերահսկողության գործիքները, բարձրագույն դատական մարմնի գործառութային տրամաբանությունը։

«Այստեղ հայեցակարգի հեղինակների կողմից պատճառաբանությունն այն է, որ ապահովվի Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, նաև հաշվի առնելով, որ առկա համակարգում շատ դեպքերում ականատես ենք լինում շատ երկար տևող դատական գործընթացների՝ մինչև Սահմանադրական դատարան հասնող, տարիներ տևող դատական գործընթացը կարող է հանգցնել մի վիճակի, որ մարդու իրավուքների արդյունավետ պաշտպանություն չի էլ իրականացվում»,- ասել է Կիրակոսյանը։