17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Գեղարքունիքի մարզում այս պահին կորոնավիրուսի համավարակի պատճառով փակ համայնքներ չկան: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Շորժայում, Սեւանի ափին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով, վարակի տարածման կանխմանը մեծապես նպաստեցին նաեւ տեղային բռնկումների հետեւանքով որոշ համայնքների ելումուտն արգելելու մասին` պարետատան որոշումները:
«Մարզում ընդհանուր առմամբ ունենք 1600-ից ավելի հաստատված դեպքեր, բայց այս պահին 260 քաղաքացի է շարունակում կորոնավիրուսով հիվանդ լինել, մնացածը առողջացել են: 260-ից 63-ը գտնվում են հիվանդանոցներում, որից 23-ը՝ Մարտունիի հիվանդանոցում: Մնացածը ինքնամեկուսացած են: Ցավոք, ունեցել ենք 21 մահ»,-ասաց նա: