կարևոր
1694 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-24 16:52

Այս պահին Սեւանա լճում լողալը կարող է մարդու առողջության համար լրջագույն վտանգներ պարունակել. Վահագն Վարագյան

Այս պահին Սեւանա լճում լողալը կարող է մարդու առողջության համար լրջագույն վտանգներ պարունակել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանը:

«Կրկնում եմ՝ Սեւանում լողալն այս պահին մարդու համար խիստ վտանգավոր է: Առողջապահության նախարարությունը պարտավոր է գիտական ու փորձագիտական շրջանակների հետ շտապ ուսումնասիրություններ կատարել եւ հայտարարություն տարածել: ՇՏԱՊ»,-նշել է նա: