Ռուսաստանը օգոստոսի 1-ից վերսկսում է միջազգային ավիահաղորդակցությունը: Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, հաղորդում է РИА Новости-ն։
«Ընդ որում, մենք առաջնորդվել ենք համաճարակաբանական իրադրությամբ, հիվանդացության ցուցանիշներով եւ փոխադարձության սկզբունքներով»,- նշել Է նա:
Արտասահման հնարավոր կլինի մեկնել Մոսկվայից, Մոսկվայի մարզից, Սանկտ Պետերբուրգից եւ Դոնի Ռոստովից:
Վարչապետի տեղակալ Տատյանա Գոլիկովան պարզաբանել է, որ առայժմ խոսքը միայն երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ Տանզանիայի մասին է, սակայն աստիճանաբար ցուցակը կընդլայնվի:
Մարտին Ռուսաստանը փակել էր սահմանները պանդեմիայի պատճառով։