կարևոր
1691 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-24 15:52

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ժոան Բալդովին իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին: 

«Իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին: Միակ հնարավոր ճանապարհը խաղաղությունն է»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը:

Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Տավուշի հատվածում իրավիճակի սրացման առնչությամբ իրենց մտահոգություն էին հայտնել նաև Իսպանիայի այլ գործիչներ: Մասնավորապես, իսպանացի սենատոր Վիսենց Վիդալը «Թվիթեր»-ում նշել էր, որ իրեն անհանգստացում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Նա ընդգծել էր, որ Արցախը Հայաստան է:

Իսպանիայի Contigo (Contigo Somos Democracia) սոցիալ-լիբերալ կուսակցության նախագահ Խոսե Էնրիկե Ագուար Վիլան (José Enrique Aguar Vila) «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում  աջակցություն էր հայտնել խաղաղասեր հայ ժողովրդին՝ ավելացնելով, որ երրորդ երկրների միջամտությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը: Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Մարտա Ռոսիկն էլ «Թվիթեր»-ում գրել էր, որ իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության գործընկերներին: Պատգամավորն ընդգծել էր, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ագրեսիային՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների և ինքնորոշման իրավունքի: 

Ադրբեջանի  զինված  ուժերի  զինծառայողները  հուլիսի  12-ին՝  ժամը  12:30-ի  սահմաններումՈՒԱԶ  մակնիշի  ավտոմեքենայով  Տավուշի  ուղղությամբ  ՀՀ  պետական  սահմանը  խախտելու  փորձ  էին  կատարելՀայկական  կողմի  նախազգուշացումից  հետո  Ադրբեջանի  զինծառայողներըթողնելով  ՈՒԱԶ  մակնիշի  ավտոմեքենանվերադարձել  էին  իրենց  դիրքԺամը  13:45-ին  Ադրբեջանի  զինված  ուժերի  զինծառայողները  կրկնել  էին  հայկական  զինված  ուժերի  սահմանային  դիրքը  գրավելու  փորձը՝  կիրառելով  հրետանային  կրակսակայն  ճնշվել  էին  հայկական  կողմից  ևկորուստներ  կրելովհետ  շպրտվելԱվելի  ուշ  ադրբեջաբական  կողմը  վերսկսել  էր  և  մի  քանի  օր  շարունակել  հրետակոծությունը՝  թիրախավորելով  քաղաքացիական  ենթակառուցվածքներ