կարևոր
1487 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-24 15:07

Սերգեյ Բագրատյանը մի քրեական գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով

Սերգեյ Բագրատյանը մի քրեական գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից  դուրս գալու դիմում ներկայացրած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է մի քրեական գործով։

Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է մի քրեական գործով: Հավելյալ տեղեկատվություն չենք տրամադրում՝ նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով», -ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքելու մասին գրություն էր ներկայացրել խորհրդարանի նախագահին:
Սերգեյ Բագրատյանը ԱԺ պատգամավոր է 2017 թվականից: 2017-2019թթ. եղել է խորհրդարանի «Ծառուկյան» խմբակցության անդամ: