կարևոր
1534 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-24 16:21

Կոբյալկոն` «Փյունիկ»-ի հարձակվող

Կոբյալկոն` «Փյունիկ»-ի հարձակվող

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 34-ամյա ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոյի հետ։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան»։

Մինչև Հայաստան տեղափոխվելը Կոբյալկոն հանդես է եկել ռուսաստանյան «Նովոկուզնեցկ», «ԿամԱԶ», «Ուրալ», «Օրենբուրգ», ԲՄԱ­-Խաբարովսկ և «Բալթիկա» ակումբներում։