կարևոր
1950 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-24 14:13

Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի քրիստոնեական տաճարում մեկնարկել է մահմեդականների աղոթքը

Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի քրիստոնեական տաճարում մեկնարկել է մահմեդականների աղոթքը

Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի քրիստոնեական տաճարում մեկնարկել է մահմեդականների աղոթքը: Քրիստոնեական բոլոր սրբապատկերները վարագույրներով ծածկվել են: Թուրքական իշխանությունները նշել են, որ վարագույրները կհանվեն նամազից հետո:

Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում մարդկանց կուտակումները կանխելու նպատակով՝ աղոթողների համար առանձնացվել է բացօթյա 5 տարածք. երկուսը կանանց համար, երեքը՝ տղամարդկանց:

Սա Թուրքիայում իսլամիստների պահանջն էր, որը նախագահ Էրդողանը կատարեց՝ զրկելով Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակից: Տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումն արժանացել էր քրիստոնյա աշխարհի, միջազգային հանրության խիստ քննադատություններին: