կարևոր
1993 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-24 12:36

Ուրուգվայի առաջատար կուսակցությունները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Հայաստանի և սատարել հայ ժողովրդին

Ուրուգվայի առաջատար կուսակցությունները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Հայաստանի և սատարել հայ ժողովրդին

Ուրուգվայի ազգային կուսակցության նախագահ Լուիս Լակաժեն հատուկ հայտարարություն է տարածել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանում ռազմական գործողությունների հետ:

«Սպիտակ» ավանդական ազգային իշխող կուսակցությունը երկու կողմերին կոչ է արել հարգել միջազգային պայմանագրերը, տարածաշրջանում խաղաղություն հաստատել՝ հիմնվելով ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի վրա:

Իր հերթին, մեկ այլ ավանդական Կոլորադո կուսակցության գործադիր կոմիտեի տարածած հայտարարությունը դատապարտում է Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա՝ կոչ անելով դադարեցնել ռազմական հռետորաբանությունը և խաղաղություն՝ բանակցությունների միջոցով: Կոլորադո կուսակցությունը, որը ավելի քան մեկ դար ղեկավարում էր Ուրուգվայը, իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին, ովքեր իրավունք ունեն իրականացնելու իրենց ինքնիշխանությունը՝ խաղաղության և ազատության պայմաններում:

Ձախ ընդդիմության Ժողովրդական միության կուսակցությունը հայտարարության մեջ նշել է, որ ադրբեջանական հարձակումները սպառնում են լայնամասշտաբ պատերազմ սկսել մշտական անկայուն տարածաշրջանում: Ժողովրդական միությունը նշում է, որ հայ ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի, և մենք չպետք է մոռանանք, որ ողջ մարդկությունը պարտավորություն ունի հայ ժողովրդի հանդեպ, որի դեմ ցեղասպանություն է կատարվել անցյալ դարի սկզբին: