կարևոր
1595 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-24 11:50

«Երեւանն ու Բաքուն տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ»․ Զախարովա

«Երեւանն ու Բաքուն տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ»․ Զախարովա

«Երեւանն ու Բաքուն տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս՝ հրադադարի ամրապնդման եւ բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ»,-այս մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ չբացելով փակագծերը:

Նա նշել է, որ Մոսկվան քննարկում է դրանք կողմերի հետ, հույս է հայտնել, որ երբ չեղարկվեն սահմանափակումները միջազգային չվերթների նկատմամբ, հնարավորություն կստեղծվի առարկայական մշակել հարցերի ամբողջ շրջանակը՝ կապված հակամարտության կարգավորման հետ:

Զախարովան ընդգծել է նաեւ, որ լարվածության հետագա սրացումը կանխելու համար՝ Ռուսաստանը կոնկրետ քայլեր է ձեռնարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ որպես համանախագահ երկիր, նաեւ գործում է ինքնուրույն: