Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 19-ով եւ հասել՝ 1104-ի։ Այս մասին հայտնում է տարածաշրջանում հիվանդության մոնիթորինգի կառավարական հատուկ կայքը, հաղորդում է РИА Новости-ն։
«Հաստատված դեպքերի թիվը 1104 է, ապաքինվել է 912 մարդ, մահացության թիվը 16 է»,- ասված է հաղորդագրությունում։
Կարանտինային ռեժիմում գտնվում է 5936 մարդ։ Արտասահմանյան երկրներից բուժման համար Վրաստան ժամանած քաղաքացիների թիվը 41 է, այդ թվում՝ 38 զինծառայող:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ աշխարհում վարակի ավելի քան 15 մլն դեպք է հայտնաբերվել, ավելի քան 650 հազար մարդ մահացել է: