Չինաստանի իշխանությունները Միացյալ Նահանգներից պահանջել են փակել ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը Չենդու քաղաքում (Սիչուանի նահանգ, Հարավ - արեւմտյան Չինաստան): Այս մասին ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ասված Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության՝ հուլիսի 24-ին հրապարակված հայտարարության մեջ:
«Հուլիսի 24-ի առավոտյան Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ՉԺՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությանը տեղեկացրել է Չենդուում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսություն հիմնելու եւ գործունեություն վարելու թույլատրագիրը հետ կանչելու՝ իր որոշման մասին: Նախարարությունը նաեւ գլխավոր հյուպատոսությանն առաջադրել է ամբողջ գործունեության եւ միջոցառումների դադարեցման կոնկրետ պահանջներ»,- ասված է ՉԺՀ-ի արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Փաստաղթում ընդգծված է, որ հուլիսի 21-ին ԱՄՆ-ը «միակողմանի կարգով ձեռնարկել է սադրանք», Չինաստանից «խստորեն պահանջելով» փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը»: «ԱՄՆ-ի այդ քայլը միջազգային իրավունքի նորմաների, միջազգային հարաբերությունների հանգուցային սկզբունքների եւ Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հյուպատոսական համաձայնագրի լուրջ խախտում է»,- նշված Է հաղորդագրույան մեջ: