կարևոր
1296 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-24 10:26

Երկու երիտասարդ փորձել են ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից

Երկու երիտասարդ փորձել են ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից

Հուլիսի 23-ին, ժամը 17։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով կանխվել են Գագիկ Յ․-ի (ծնված 1985 թ․) ինքնասպանության փորձը։

***

Հուլիսի 23-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և բարերար Հ․ Հունանյանի հետ համատեղ ուժերով կանխվել են Ռազմիկ Պ․-ի (ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը։