600 դիտում, 2020.07.24 09:52

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախում ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախում ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը:

Ջ. Սփիերի ներկայացրած բանաձևին կողմ է քվեարկել 186, դեմ՝ 170 կոնգրեսական: 1.4 մլն դոլար օգնությունը հատկացվելու է HALO Trust ընկերության կողմից կատարվող ականազերծման աշխատանքները շարունակելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոնգրեսի Ադրբեջանի հարցով խորհրդի համանախագահ Սթիվ Քոենի ներկայացրած փոփոխությունը, որն աջակցում էր Արցախում հումանիտար ականազերծման համար օգնության շրջանակում ԱՄՆ ֆինանսավորման դադարեցմանը, օրակարգի մեջ չի ներառվել: Հանձնաժողովը նաեւ քննարկումից հանել է Հայաստանին օգնությունը 20 մլն դոլարով մեծացնելուն աջակցող փոփոխությունը: