Թեհրանից Բեյրութ ուղեւորվող քաղաքացիական օդանավերից մեկը ենթարկվել է հարձակման։ Այս մասին տեղեկացնում է Ֆեյսբուքյան օգտատեր Սաքո Արեանը։ Ըստ նրա գրառման՝ նախնական տվյալներով, կան վիրավորներ։ Օդանավում եղել է 156 ուղեւոր։ Դեպքը տեղի է ունեցել սիրիայի «Ալ Թանաֆ» շրջանի մոտակայքում։ Ինչպես հաղորդում են սիրիական լրատվամիջոցները՝ օդանավի դեմ գրոհած երկու մարտական օդանավերը պատկանում են դաշնակից՝ այսինքն ԱՄՆ-ի ուժերին, չնայած արաբական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ Իսրայելի ռազմաօդային ինքնաթիռներն են հարձակում գործել իրանական ուղևորատար ինքնաթիռի վրա։ Իր հերթին Իսրայելը հերքել է այս տեղեկությունը։
Իր հերթին իրանական ռադիոյի և հեռուստատեսության գործակալության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ կործանիչները օդում մոտեցել են ուղևորատար ինքնաթիռին, որն ուղևորվում էր դեպի Բեյրութ՝ սիրիական օդային տարածքով։ Օդաչուն՝ բախումից խուսափելու համար, արագորեն փոխել է ինքնաթիռի բարձրությունը ՝ ինչի հետևանքով մի քանի ուղեւորներ վիրավորվել են։
Մանրամասներն ավելի ուշ։