կարևոր
1358 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-23 23:47

Ուժեղացված ՃՈ ծառայություն՝ Գյումրիում եւ Աշտարակում. մեկ վարորդ եղել է ոչ սթափ. 2 մեքենա հետախուզման մեջ են եղել

Հուլիսի 22-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրիում և Աշտարակում։

Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել տրանսպորտային 20 միջոց։

Եվս 20 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 19 վարորդ մեքենան վարել էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, մի վարորդ ոչ սթափ վիճակում էր, 2 մեքենա գտնվում էր հետախուզման մեջ և ևս 2-ի համարանիշերը ժամկետանց էին։

Հայտնաբերվել է նաև մի վարորդ, որը երթևեկում էր հանդիպակաց գոտիով, իսկ 7-ը չուներ վարորդական իրավունքի վկայական։ Անխտիր բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են։