Լոռու մարզում այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 16։00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:
Բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Վարդան Բաղդասարյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և Երևանի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Շախբազյանի վարած Volkswagen Crafter մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Toyota Land Cruiser-ը կողաշրջվել է, վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Կոստան Բուդաղյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Մուքոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: