կարևոր
1778 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-23 22:37

«Հայաստանի կողքին ենք». եգիպտոսցի բլոգերը հայ ժողովրդին աջակցող տեսանյութ է հրապարակել

Եգիպտոսցի նախկին ֆուտբոլիստ, բլոգեր Մոստաֆա Հասանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայ ժողովրդին աջակցող գրառում է կատարել։ Նա մասնավորապես գրել է. «Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կանգնած են հայերի կողքին։ Միասին Հայաստանի հետ ենք»։ 

Նա հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ աշխարհի տարբեր երկրներից` Իրաքից, Բուլղարիայից, Վրաստանից, Կոլումբիայից, Պաղեստինից, Լիբանանից, Բելգիայից, Հունաստանից երիտասարդներ Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցող ուղերձներ են հղում` Հայաստանի կողքին ենք։