կարևոր
1299 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-23 21:51

Twitter-ը հայտնել է ապրիլ-հունիսին ակտիվ օգտատերերի ռեկորդային աճի մասին

Twitter-ը հայտնել է ապրիլ-հունիսին ակտիվ օգտատերերի ռեկորդային աճի մասին

Երկրորդ եռամսյակում Twitter-ը կրել է վնասներ, կրճատել հասույթը, բայց նշել է ամեն օր ակտիվ օգտատերերի ռեկորդային աճի մասին՝ տարեկան 34 տոկոսով՝ մինչեւ 186 միլիոն մարդ:

Վերլուծաբանները լսարանի աճ էին սպասում մինչեւ 172,4 միլիոն, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Ակտիվ օգտատերերի աճն առավելագույնն է դարձել այն պահից, երբ ընկերությունը սկսել է այդ ցուցանիշի մասին հաշիվ ներկայացնել, նշել են Twitter-ում: Զուտ վնասը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 1,23 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 1,56 դոլար՝ մեկ տարի առաջվա 1,12 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 1,43 դոլար շահույթի համեմատությամբ: Twitter-ի եռամսյակային հասույթը կրճատվել է 19 տոկոսով՝ մինչեւ 683,4 միլիոն՝ 841,38 միլիոնից:

Վերլուծաբանները կանխատեսել են ցուցանիշի նվազում մինչեւ 701,6 միլիոն: ԱՄՆ-ում հասույթը ընկել է 20 տոկոսով՝ մինչեւ 365 միլիոն դոլար, մնացած աշխարհում՝ 18 տոկոսով՝ մինչեւ 319 մլն դոլար: Գովազդից ստացված եռամսյակային հասույթը նվազել է 23 տոկոսով եւ կազմել 562 մլն դոլար։