կարևոր
1283 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-23 21:27

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 7-8-ին

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 7-8-ին

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսին:

Ռուսական Պրեմիեր լիգայի առաջին տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 7-8-ին: Մրցաշրջանի ամբողջական խաղացանկը կհաստատվի հուլիսի 24-ին կայանալիք Պրեմիեր լիգայի ակումբների ղեկավարների հանդիպումից հետո:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ավարտված մրցաշրջանի չեմպիոնը Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է: Ռուսական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Զենիթը», մրցելով «Կրասնոդարի» հետ և առավելության հասնելով 4:2 հաշվով, ժամանակից շուտ հռչակվել է Ռուսաստանի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն: