կարևոր
1716 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-23 20:17

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ Քանյե Ուեսթը հոգեկան խանգարում ունի

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ Քանյե Ուեսթը հոգեկան խանգարում ունի

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը տառապում է հոգեկան խանգարմամբ։ Ինստարգրամի իր էջում Քարդաշյանը գրել է, որ Վեսթի մոտ բիպոլյար խանգարում է, որը հոգեբուժության մեջ հայտնի է նաև որպես մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։

«Ինչպես գիտեն ձեզնից շատերը, Քանյեն տառապում է բիպոլյար խանգարմամբ։ Դրա հետ մեկտեղ՝ նա փայլուն, բայց բարդ մի անձնավորություն է։ Ովքեր մոտ են Քանյեի հետ, գիտեն, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում գործողությունների հետ», - գրել է Քարդաշյանը։

Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնացել են 2014 թվականին: Քանյեի հոգեկան խանգարման մասին խոսակցություններն ակտիվացան Քարդաշյանից բաժանվելու նրա գրառումից հետո, որն անմիջապես հեռացվել էր սոցիալական ցանցի նրա էջից, սակայն չէր վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից։ 

Ի դեպ, Ուեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին։