27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Արտակարգ դրության հաստատվելուց ի վեր սկսված դիտարկումների դիմանիկան ցույց է տալիս, որ պատկերն այժմ անհամեմատ ավելի բարելավվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Եթե ավելի վաղ շրջանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները մեկ կազմակերպությունում արձանագրում էին մի քանի կոպիտ խախտում, ապա ներկայումս տնտեսվարողների մոտ հանդիպում է միայն մեկը, որն ավելի շատ թերացում է՝ ոչ թե խախտում:
Տնտեսվարողների մոտ արդեն ձևավորվել է ՀՀ պարետի որոշումներին հետևելու սովորություն, ինչի ապացույցն այսօր Գյումրի և Արթիկ քաղաքներում սննդի ոլորտը վերահսկող մարմնի կողմից անցկացված ուժեղացված ստուգումն ու կրկնայցերն էին: Շիրակի մարզի այդ երկու քաղաքների խանութներում, սննդամթերքի արտադրություններում և հանրային սննդի կետերում տեսչական մարմնի մանրակրկիտ դիտարկումները խախտումներ չեն հայտնաբերել:
Կորոնավարակի դեմ պայքարով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար այսօր կասեցվել է մոտ երկու տասնյակ կազմակերպությունների աշխատանքը: Դրանցից մեկի՝ «Օլ այզ օն մի» հուկա-սրճարանի, գործունությունը դադարեցվել է 72 ժամով. այստեղ չեն պահպանել նարգիլե օգտագործելու վերաբերյալ սահմանված արգելքը:
Չթուլացնել զգոնությունը, խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերը. սա է համավարակի շուտափույթ հաղթահարման գրավականը, որին էլ հետամուտ է ՍԱՏՄ-ն՝ իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ: