կարևոր
1292 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-23 19:27

Զոհված զինծառայողի ընտանիքն աջակցություն կստանա «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից

Զոհված զինծառայողի ընտանիքն աջակցություն կստանա «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած և հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանի ընտանիքի անդամներին «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարվա ընթացքում: Հիմնադրամը տեղեկացնում է, որ հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով:

Հիմնադրամն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: