կարևոր
1922 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-23 17:43

1991-ին բուհ չընդունված դիմորդները Կառավարության մոտ նստացույց էին սկսել և ընդունվել էին վարչապետի հրամանով, նրանցից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն էր․ ԵՊՀ խոսնակ

1991-ին բուհ չընդունված դիմորդները Կառավարության մոտ նստացույց էին սկսել և ընդունվել էին վարչապետի հրամանով, նրանցից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն էր․ ԵՊՀ խոսնակ

ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ ընդունվելու պատմությանը։

«Բոլորը գիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ-ն ավարտել-չավարտելու պատմությունը, բայց քչերը գիտեն ընդունվելու պատմությունը։

1991 թվականի ամռանը, երբ Հայաստանը դեռ խորհրդարանական էր, իսկ վարչապետը Վազգեն Մանուկյանն էր, տեղի ունեցան աննախադեպ ընդունելության քննություններ։ Բավարար գնահատականներ ստացած, բայց չընդունված դիմորդները սկսեցին Կառավարության դիմաց նստացույց անել, ինչից հետ վարչապետի հրամանով, բոլոր նրանք, որոնք բավարար գնահատականներ էին ստացել, բայց չէին հաղթահարել մրցույթը, հրամանագրվեցին որպես ուսանողներ։

Նիկոլ Փաշինյանն այդ ուսանողներից մեկն էր»։