27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը որոշել է պաշտոնաթող անել ֆինանսների նախարար Վլադիսլավ Գորանովին, ներքին գործերի նախարար Մլադեն Մարինովին, Էկոնոմիկայի նախարար Էմիլ Կարանիկոլովին եւ զբոսաշրջության նախարար Նիկոլինա Անգելկովային: Հուլիսի 23-ին այս հայտարարությամբ վարչապետը հանդես Է եկել կոալիցիայի խորհրդի նիստի արդյունքներին նվիրված ճեպազրույցում. գրում է ՏԱՍՍ-ը:
«Ընդունում եմ երեք նախարարների՝ Մարինովի, Գորանովի, Կարանիկոլովի գումարած զբոսաշրջության նախարար Անգելկովայի պաշտոնաթողությունը»,- ասել Է Բորիսովը: Պետության ղեկավարը հայտնել է, որ կառաջարկի Խրիստո Տերզիյսկու թեկնածությունը ներքին գործերի նախարարի պաշտոնում: Ներկայումս Տերզիյսկին գլխավորում է Ոստիկանության գլխավոր տնօրինությունը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Կիրիլ Անանիեւը, որն զբաղեցնում էր առողջապահության նախարարի պաշտոնը, իսկ առողջապահության նախարարության ղեկավարի պաշտոնում կառաջարկվի պրոֆեսոր Կոստադին Անգելովի թեկնածությունը: Զբոսաշրջության նախարարի պարտականությունները կստանձնի փոխվարչապետ Մարիյանա Նիկոլովան: Պլանավորվում է էկոնոմիկայի նախարար նշանակել Լիչեզար Բորիսովին՝ ներկայումս էկոնմիկայի փոխնախարարին: Սպասվում է, որ Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարանը) կառավարությունում կադրային փոփոխությունների առաջարկությունը կքննարկի արդեն հուլիսի 24-ին: