կարևոր
1664 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-23 21:59

Բիչախչյանը կգլխավորի «Արարատը». նա հրաժեշտի խոսքով դիմել է «Շիրակի» երկրպագուներին

Բիչախչյանը կգլխավորի «Արարատը». նա հրաժեշտի խոսքով դիմել է «Շիրակի» երկրպագուներին

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը կգլխավորի Երևանի «Արարատը»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Բիչխաչյանը հրաժեշտի խոսք է ասել «Շիրակի» երկրպագուներին.

«Սիրելի շիրակցինե՛ր, առաջարկ եմ ստացել գլխավորելու Հայաստանի ֆուտբոլի մյուս լեգենդար ակումբը՝ «Արարատը»։ Անկեղծությամբ պետք է խոստովանեմ, որ առաջարկությունն ընդունել եմ մեծ դժվարությամբ, որը բացառապես պայմանավորված էր մեր հարազատ «Շիրակ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու հանգամանքով։ Ակումբ, որը ոչ միայն եղել է իմ ֆուտբոլային և մարզչական կարերիայի կայացման դարբնոցը, այլև դարձել է մի մեծ ու հարազատ ընտանիք, իր ներկայացուցիչների պատվասիրության ու աշխարհի լավագույն երկրպագուների շնորհիվ։

Խորին երախտագիտությունս եմ հայտնում «Շիրակ» ՖԱ-ի բոլոր ներկայացուցիչներին և երկրպագուներին՝ անմնացորդ աջակցության ու վստահության համար։ Շնորհակալությունս բոլոր նրանց, ում հետ հպարտություն եմ ունեցել վայելելու «Շիրակի» ցանկացած հաջողություն։

Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ․
Եվ ես միշտ լինելու եմ այդ զարկերակի մի մասնիկը»: