կարևոր
1271 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-23 13:58

Սեւանա լճի մակարդակը նվազել է

Սեւանա լճի մակարդակը նվազել է

Հուլիսի երրորդ տասնօրյակում Սեւանա լճի մակարդակը շարունակել է նվազել՝ նախորդ տարվա հուլիսի 22-ին գրանցված նիշից ցածր մնալով 3 սանտիմետրով: Այս մասին հայտնում են  ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ» ծառայությունից։

2020 թվականի հուլիսի 22-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 77 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 80 սանտիմետր նիշի դիմաց: Նույն աղբյուրի տվյալներով՝ այս տարվա հունվարի 9-ից մինչեւ հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 154 միլիոն 785 հազար խորանարդ մետր ջուր: Հունիս-հուլիս ամիսներին ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 75 միլիոն 524 հազար խորանարդ մետր ջուր: