կարևոր
1788 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-23 13:53

Սահմանամերձ համայնքների դպրոցների ապաստարանների վիճակը կբարելավվի

Սահմանամերձ համայնքների դպրոցների ապաստարանների վիճակը կբարելավվի

 Տավուշի սահմանամերձ համայնքներում դպրոցների ապաստարանների վիճակը բարելավելու ուղղությամբ աշխատանք կտարվի: Կառավարության նիստում այս մասին նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ Տավուշի մարզպետի հետ այցելել են մի շարք հրետակոծված գյուղերի դպրոցների ապաստարաններ, դիտարկում են իրականացրել։

«Մարզպետի հետ ունենք այդպիսի որոշում՝ ամբողջական մոնիթորինգ անելու և անհրաժեշտության դեպքում այստեղ նույնպես միջոցներ հատկացնելու՝ ապաստարանների վիճակը բարելավելու համար։ Ընդհանուր առմամբ, դպրոցներն ունեն նման հնարավորություններ, բայց որոշակի փոփոխություններ անհրաժեշտ են»,- ասել է նախարարը։