17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունները, կոչ արել վերանայել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին օգնության տրամադրումը:
Նա ամբիոնից ուշադրություն հրավիրելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, մասնավորապես ասել է. «Հուլիսի 12-ից սկսած ադրբեջանցի զինվորները մոտեցել են հայկական սահմանին, կրակ բացել քաղաքացիական անձանց վրա Տավուշի մարզում: Դրանից հետո հակամարտությունը, ցավոք, սրվել է: Ադրբեջանական ուժերը հարվածել են հայկական դպրոցներին, գործարաններին, այն գործարանին, որն արտադրում է անձնական պաշտանիչ միջոցներ, որոնք անհրաժեշտ են այս համավարակի ընթացքում: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի»:
Նա շեշտել է, որ հիմա, առավել քան երբևէ, կարևոր է, որ իրենք խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատեն Արցախի հետ:
Ջիմ Կոստան նաև նշել է, որ անվտանգության հարցում Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից տրվող աջակցությունն անմիջապես պետք է վերագնահատեն, քանի որ Ադրբեջանն իր գործողություններով համապատասխան չէ, իսկ Հայաստանին տրվող աջակցությունը պետք է ավելացնեն: