23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Կառավարությունն հուլիսի 23-ի նիստում Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար փոխհատուցում տալու նպատակով Կառավարությունը Տավուշի մարզպետարանին հատկացրեց 25 մլն դրամ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ, որից 25 մլն դրամը առաջարկվում է հատկացնել հրատապության կարգով:
«Ստեղծվել է գույքագրման և գնահատման աշխատանքային խումբ, որն աշխատում է բնակավայրերում՝ աշխատանքներին ներգրավելով տեղի շինարարական հնարավորությունները, ներառյալ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին։ Առաջարկվում է գումարի մի մասը կանխավճարով հատկացնել՝ աշխատանքները շուտափույթ սկսելու համար, որը նաև բարոյական կարևոր դեր կունենա, մինչև ամբողջական գնահատում կկատարվի։ Իրական ծավալները շատ ավելի մեծ են»,- նշված է Կառավարության որոշման նախագծում։