կարևոր
1674 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-23 11:33

Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք

Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք, ևս 4 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկանում ենք երկրի կառավարության կայքում ներկայացրած տվյալներից:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1085 դեպք, վարակվածներից 911-ն առողջացել է, 16-ը` մահացել:

5692 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 275 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 15 382 483 է, մահացել է 630 369 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: