566 դիտում, 2020.07.23 10:25

ՀՀ հյուպատոսությունը դատապարտում է Լոս Անջելեսում ցույցի ժամանակ ադրբեջանցիների սադրանքները

ՀՀ հյուպատոսությունը դատապարտում է Լոս Անջելեսում ցույցի ժամանակ ադրբեջանցիների սադրանքները

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է ադրբեջանցիների սադրանքները Ադրբեջանի հյուպատոսության դիմաց: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Հյուպատոսությունից հայտնել են, որ շենքի դիմաց կատարվածը կազմակերպված է եղել: «Հաշվի առնելով իրադարձությունների հաջորդականությունը՝ ակնհայտ է, որ հայ համայնքի խաղաղ բողոքի ցույցը խափանելը նախապես պլանավորված էր և կազմակերպված բնույթ ունեցավ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անընդունելի է համարում է խաղաղ ցուցարաների դեմ բռնությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է, որ հուլիսի 22-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած ցույցի ժամանակ յոթ ադրբեջանցի է վիրավորվել: Ավելի վաղ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել էր, որ վիրավորներից չորսին հոսպիտալացրել են՝ հրապարակելով լուսանկարներ: Կատարվածի առնչությամբ Լոս Անջելեսում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ տեղի ունեցածի կապակցությամբ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն: