04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է ադրբեջանցիների սադրանքները Ադրբեջանի հյուպատոսության դիմաց: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Հյուպատոսությունից հայտնել են, որ շենքի դիմաց կատարվածը կազմակերպված է եղել: «Հաշվի առնելով իրադարձությունների հաջորդականությունը՝ ակնհայտ է, որ հայ համայնքի խաղաղ բողոքի ցույցը խափանելը նախապես պլանավորված էր և կազմակերպված բնույթ ունեցավ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անընդունելի է համարում է խաղաղ ցուցարաների դեմ բռնությունները»,- ասվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է, որ հուլիսի 22-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած ցույցի ժամանակ յոթ ադրբեջանցի է վիրավորվել: Ավելի վաղ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել էր, որ վիրավորներից չորսին հոսպիտալացրել են՝ հրապարակելով լուսանկարներ: Կատարվածի առնչությամբ Լոս Անջելեսում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ տեղի ունեցածի կապակցությամբ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն: