17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ԱՄՆ Կոնգրեսի թուրքական ու ադրբեջանական հանձնախմբերի համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենը երեկ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողով է ներկայացրել հատկացումների օրենքում փոփոխության նախագիծ, որը պետք է քննարկվի այսօր: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Նախագիծը փորձում է արգելափակել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները: Ըստ դրա, Հատկացումների օրենքով տրամադրվող միջոցները չպետք է օգտագործվեն կամ պարտադիր չպետք է լինեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու հարցում: Նախագծին դեմ են ամերիկահայ կազմակերպությունները: Ամերիկայի հայկական համագումարն ու Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախումբը կոչ են անում ամերիկահայությանը կապ հաստատել իրենց ընտրատարածքների կոնգրեսականների գրասենյակների հետ և հորդորել օրենսդիրներին դեմ քվեարկել Քոհենի նախագծին:
Հիշեցնենք նաև, որ վաղը՝ հուլիսի 22-ին նախատեսված է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիեռի փոփոխության նախագծի շուրջ քննարկումն ու քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում: Սփիեռի փոփոխության նախագիծն առաջարկում է 1,5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու համար։