կարևոր
1438 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-22 22:44

Վրաստանում միջազգային կանոնավոր չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև օգոստոսի 31-ը՝ որոշ բացառություններով

Վրաստանում միջազգային կանոնավոր չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև օգոստոսի 31-ը՝ որոշ բացառություններով

Վրաստանում միջազգային կանոնավոր ավիափոխադրումների սահմանափակումը երկարաձգվել է մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը: Այս մասին հաղորդում է Վրաստանի «Առաջին ալիքը»։

Միաժամանակ, քաղաքացիական ավիացիայի գործակալության տեղեկությամբ, կանոնավոր միջազգային չվերթների վրա հաստատված սահմանափակումները չեն տարածվում այն ​​ուղիղ միջազգային չվերթների վրա, որոնք կատարվում են Թբիլիսիի միջազգային օդանավակայանից․ դրանք են՝ Մյունխենը, Փարիզը և Ռիգան:

Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն կանոնավոր օդային երթևեկությունը կվերսկսվի օգոստոսի 2-ից, իսկ Փարիզ-Թբիլիսի-Փարիզ չվերթը օգոստոսի 8-ից: