կարևոր
1508 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-22 20:15

Կանխվել է Երևանի Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը

Կանխվել է Երևանի Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը

Հուլիսի 22-ին՝ ժամը 15:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է Ռազմիկ Պ․-ի (ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։

Դեպքի վայրում Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։