կարևոր
2081 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-22 20:03

«Զինծառայողների աջակցության հիմնադրամին» կատարվել է 192 մլն դրամի նվիրատվություն

«Զինծառայողների աջակցության հիմնադրամին» հուլիսի 17-22-ը 48 երկրից կատարվել է շուրջ 192 մլն դրամի նվիրատվություն։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: 

Հիմնադրամի Ֆեյսբուքի էջն էլ հայտնում է, որ գումարի 27-ը տոկոսը փոխանցվել է կայքի միջոցով, 12%-ը՝ Paypal-ի միջոցով, 61%-ը՝ բանկային փոխանցման միջոցով:

Կատարվել է ավելի քան 2500 նվիրաբերություն։