18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` կարգադրում եմ.
1.Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին) տրամադրել 2020 թվականի ամենամյա հերթական արձակուրդը` 30 աշխատանքային օր, 2020 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 28-ը ներառյալ:
2.Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին տրամադրել 2020 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը` 15 աշխատանքային օր, 2020 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 7-ը ներառյալ:
3.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը»,-ասված է որոշման մեջ: