Ռուսաստանի 83 տարածաշրջաններում գրանցվել է COVID-19-ի 5862 դեպք, մահացել է 165 մարդ, դուրս է գրվել 9669-ը։ Այս մասին հայտնել են տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հաղորդում է РИА Новости-ն։
Ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում (638), Սվերդլովսկի մարզում (234) եւ Յուգրայում (221): Հիվանդների մեկ քառորդի մոտ հիվանդությունը ասիմպտոմատիկ է ընթանում։
Նախօրեին հաղորդվել էր 5842 նոր դեպքերի եւ 153 զոհերի մասին: Ընդհանուր համաճարակի սկսվելուց ի վեր երկրում գրանցվել է վարակման 789 190 դեպք, 572 053 մարդ արդեն ապաքինվել է, 12 745-ը մահացել է: