924 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-22 17:40

ՃՈ պահպանման տարածք է տեղափոխվել 5 մեքենա. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հուլիսի 21-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։
Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 5 մեքենա։

4 վարորդ մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, իսկ 2-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։

Հայտնաբերվեց նաև 4 մեքենա, որոնց հողմապակիները թույլատրելիից մուգ էին, 10 վարորդ մեքենան վարում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2 մեքենայի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, 2 մեքենա գտնվում էր հետախուզման մեջ։

Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում էին նաև միտումնավոր խախտումներ կատարող, վթարային իրավիճակներ ստեղծող և երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդները։ Հայտնաբերվեց նման մեկ վարորդ, իսկ մեկ մոտոցիկլավար անընթեռնելի համարանիշով մոտոցիկլ էր վարում։
Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։