կարևոր
1337 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-22 18:00

Ուկրաինան չեղարկել է այցագրերը վեց երկրի քաղաքացիների համար

Ուկրաինան չեղարկել է այցագրերը վեց երկրի քաղաքացիների համար

Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 1-ից այցագրային ռեժիմ է սահմանել Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Բահրայնի, Քուվեյթի, Օմանի եւ Սաուդյան Արաբիայի քաղաքացիների համար. օտարերկրացիների գտնվելու ժամկետը կես տարվա ընթացքում չպետք է գերազանցի 90 օրը: Այս մասին վկայում է հրամանագրի տեքստը, որը նախագահի գրասենյակի կայքում հրապարակվել է հուլիսի 22-ին, հաղորդում է РИА Новости-ն։

«Գործընկերության զարգացման եւ սկզբունքների գործնական իրագործման նպատակով, որոշում եմ. 2020 թվականի օգոստոսի 1-ից սահմանել մուտքի այցագրային ռեժիմ Ուկրաինայում եւ տարանցիկ անցում Ուկրաինայի տարածքով Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Բահրայնի Թագավորության, Քուվեյթի Պետության, Օմանի Սուլթանության, Սաուդյան Արաբիայի Թագավորության քաղաքացիների համար, եթե նրանց գտնվելու ժամկետն Ուկրաինայում չի գերազանցում 180 օրվա ընթացքում 90 օրը»,-ասվում է հաղորդագրությունում։

Դրա հետ միասին Զելենսկին կառավարությանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այս նախաձեռնությունն իրագործելու համար։