ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները թուրքական կողմի հետ քննարկել են մարտական գործողությունների շուտափույթ դադարեցումը Լիբիայում: Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում, հաղորդում է РИА Новости-ն։
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինի գլխավորությամբ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, հուլիսի 21-22-ին Անկարայում կոնսուլտացիաներ Է անցկացրել Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ թուրքական տարբեր գերատեսչությունների ղեկավարության հետ:
Լիբիայում շարունակվում է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը ղեկավարում է Տրիպոլին եւ երկրի արեւմուտքի տարածքները, եւ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) միջեւ, որը համագործակցում է արեւելքում նիստեր գումարող խորհրդարանի հետ: ԱՀԿ-ին աջակցում է Թուրքիան, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը։